Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները դադարեցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները դադարեցնելու մասին:

«Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո որոշեցի իմ` որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները հետայսու դադարեցնել: Իրական կյանքը ցույց տվեց, որ մեր դատավարական հարաբերությունները չեն ստացվում: Դուք (դատավոր Աննա Դանիբեկյան – խմբ.) հակակրանք ունեք իմ նկատմամբ»,-  ասաց Գևորգյանը:

Պաշտպանի խոսքով` դատավորի հակակրանքի հետևանքով խախտվում են Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter