Որոշ ԲԿ-ներում պետպատվերի համար սահմանված տեղերն արդեն լրացել են․ ԱՆ-ն տեղեկացնում է՝ գործում է հերթագրման կարգ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ առողջապահության նախարարությունից հերքում են, որ ներքին կարգով գերատեսչությունից գրություն է իջեցվել բժշկական հաստատություններին՝ քաղաքացիներին պետպատվերով սպասարկելը դադարեցնելու մասին։

ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ որոշ բուժհաստատություններում պետպատվերի համար սահմանված տեղերն արդեն լրացել են։

«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում ակտիվ դիմելիությունը՝ շատ սպասելի երևույթ է։ Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ այս խնդիրը բոլոր ԲԿ-ներում է։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բուժհաստատությունները պետք է զգուշացնեն քաղաքացիներին, որ գործում է հերթագրման կարգ։ Գրանցվելուց հետո, մեր քաղաքացիները կկարողանան ստանալ իրենց բուժումը»,- նշեց Խաչատրյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով