Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել  են ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում շրջանառվող օրենքների նախագծերի նախապատրաստական աշխատանքները: Գլխադասային հանձնաժողովների նախագահներն ԱԺ նախագահին են ներկայացրել հանձնաժողովներում օրինագծերի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը:

Առաջիկայում հրավիրվելու են  հանձնաժողովների նիստեր, որտեղ կքննարկվեն ներկայացված նախագծերը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն