Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք․ ՀՀ ԱՆ

Սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 247 666 դեպք, որոնցից  231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6783 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1170 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով