Մակրոնը և Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Աֆղանստանի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Այդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում երկու երկրները պետք է քննարկեն Աֆղանստանի իրավիճակը և միջազգային մի շարք այլ հարցեր:

«Զրույցը տեղի կունենա աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ: Առանցքայինն Աֆղանստանն է, անդրադարձ կլինի նաև զուտ եվրոպական զարգացումներին»,- ասել է Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆան Զայբերտը:

Գերմանիայի կանցլերն այս օրերին հրաժեշտի հանդիպումներ է անցկացնում գերմանացի և օտարերկրացի քաղաքական գործիչների հետ:

16 տարի Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելուց հետո Անգելա Մերկելը որոշել է հեռանալ քաղաքականությունից և չի առաջադրվելու սեպտեմբերի 26-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով