«Հայաստան» դաշինքը պարտադիր թեստավորման նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել շրջանառության մեջ դրված կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված նոր սահմանափակումների և հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ:  «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ այն մոտեցումը, որ պատվաստումը փաստացի ուղղակի պարտադիր է դառնում, նույնիսկ առողջապահական հնարավոր իրական անկեղծ նպատակներին՝ չի կարող լինել իրավունքի գերակայությունից բխող:

«Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի: Հանրությանը պետք է մանրամասն և թափանցիկ ձևով ներկայացվեն դրական և հնարավոր բացասական հետևանքները:

Միաժամանակ այն մոտեցումը, որ պատվաստման հրաժարման դեպքում պարտադիր է 15 օրը մեկ սեփական միջոցներով գումար վճարել և ներկայացնել թեստի պատասխանը՝ խայտառակ անհամաչափ և ոչ իրավաչափ գործողություն է և հերթական անգամ ցույց է տալիս այս իշխանության՝ իր իսկ պարտականությունները կատարելուց խուսափելու և այն ժողովրդի վրա թողնելու վարքագիծը:

Անընդունելի է նաև տարբերակված մոտեցման առաջարկը քաղաքական (ՀՀ նախագահ, վարչապետ, նախարարներ, պատգամավորներ) պաշտոններ զբաղեցնողների մասով»,-  նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ «Հայաստան» դաշինքի դիրքորոշման`  թեստավորման պարտադիր պայման նախատեսելու հետ միաժամանակ, պետությունը պարտավոր է սուբսիդավորել նշված ծախսերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն