Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք, մահվան` 16

Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով: Հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք: Ունենք 635 առողջացած, 16 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1173 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով