«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել որևէ ձևաչափով չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության խոսնակ Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ նախընթաց շրջանը ցույց է տվել, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։

 

«Այս որոշմանը հանգելու քաղաքական դրդապատճառների և հետագա անելիքների մասին ավելի մանրամասն հանդես կգանք առաջիկայում»,-եզրափակել է Խաժակյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով