Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք․ ԱՆ

Սեպտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք, որոնցից 233 521-ն` առողջացած, 5034-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք: Ունենք 416 առողջացած, 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1180 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով