armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում ֆրանսերեն գրառում է արել Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելու առթիվ:
«Ի հավաստումն հայ-ֆրանսիական բարեկամության՝ Երևան է ժամանել պատվաստանյութի առաջին 25.000 խմբաքանակը։ Այն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում Հայաստանին Ֆրանսիայի կողմից նվիրաբերվող 200.000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն է», – գրել է վարչապետը: