2021-09-15-b6bcb815-9b27-49fd-8ba1-072840c9469c.jpg

Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգեց մեկ ամսով |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը:

2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի այդ, դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերի մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո։

 Ըստ այդմ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն