2021-09-16-6e025d7a-f87b-4153-986d-e142ed8cb641.png

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը. նրանք դեմ են համայնքների խոշորացմանը և պահանջում են լուծել սահմանի անվտանգության խնդիրը |tert.am|

tert.am: Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ և պահանջում լուծել անվտանգության խնդիրը: Բնակիչները պնդում են, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է։ Նրանք պնդում են, որ չեն ուզում միանալ Վարդենիսին։ Տեղում աշխատում են ոստիկանները։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ թշնամին եկել հասել է իրենց, իրենք վախենում են երեխաներին դպրոց ուղարկել, վախենում են քնել, վախենում են ապրել։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն