2021-09-20-3fda4d0a-1e1b-40e7-8bde-5d5008f1b30c.jpg

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Նյու Յորք

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանին: Այս մասին, ինչպես փոխանցում է Minval.az-ը, Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նախատեսվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցելու է նստաշրջանի շրջանակներում կայանալիք միջոցառումներին և այլ երկրների պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն