2021-09-20-bcbf6715-cb1f-4648-b1f2-1151a63ec70e.jpg

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու նպատակով նախապատրաստվում է: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ դա շատ բազմակողմ է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն