2021-09-21-fb3c95ce-6e62-4a0c-85e3-54be1ef2129e.jpeg

Լիբանանի ազգային փրկության կառավարությունը ստացել է խորհրդարանի վստահության քվեն |1lurer.am|

1lurer.am: Նաջիբ Միկատիի գլխավորած Լիբանանի ազգային փրկության կառավարությունը ստացել է խորհրդարանի վստահության քվեն: Նոր կառավարությանը իր վստահությունն են հայտնել օրենսդիրներից 85-ը, դեմ են եղե՝ 15-ը:

Նոր կառավարությունը խնդիր ունի իրականացնել մի շարք բարեփոխումներ տարածքային կառավարման, բանկային, հարկային ու դատական համակարգերում, ինչպես նաև վերսկսել բանակցությունները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ֆինանսական օգնության փաթեթի շուրջ: Իր ելույթում վարչապետ Միկատին խոստացել է ավարտին հասցնել նաև 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների քննությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն