Հուսով եմ տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման ականատեսը լինել. ԻԻՀ Իսլամական խորհրդարանի նախագահի ուղերձը

ԻԻՀ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ: 

«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը հայտնելու իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Հուսով եմ՝ համատեղ ջանքերի լույսի ներքո տարբեր ոլորտներում՝ հատկապես միջխորհրդարանական ոլորտում, համագործակցության ամրապնդման ականատեսը լինել:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը և ԱԺ հարգարժան պատգամավորներին քաջառողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ հարևան և բարեկամ ժողովրդին ու Կառավարությանը՝ բարգավաճում»,- նշված է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով