2021-09-24-671cf6a6-27a7-40a3-b68b-465727f2c9c7.jpg

Կառավարությունը կապահովի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի  մանկական առողջարարական ճամբարներում

Այսօր կառավարությունն ընդունեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։  Ըստ նախագծի՝  ։ 

Ընտրվել են«Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական առողջարարական ճամբարները։ 

Նախագծում նշվում է, որ երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված է շուրջ 13 միլիոն դրամ գումար, սակայն ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ փաստացի կատարված ծախսերը կազմում են շուրջ 14 միլիոն դրամ:

Նախագիծը կառավարությունում ներկայացրեց  ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարդառնալով ծրագրին, նշեց, որ այն պետք է իրականացվի բարձր մակարդակով։ Վարչապետի խոսքով միջոցառումը պետք է ունենա կրթական և հոգեբանական կոմպոնենտ, որպեսզի երեխաները լիցքավորված վերադառնան իրենց ընտանիքներ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն