6090b577f5eebad8c78346bc18ce4171.jpg

Չի կարող զինծառայողի մահվան դեպք թաքցվել. Դավիթ Տոնոյանը հերքում է մամուլի հրապարակումը |aysor.am|

Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ կա այս կամ այն ձևաչափով, չի կարող որևէ դեպք թաքցվել, այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը, թե 4 զինծառայողի մահվան դեպք է թաքցվել։

«Իսկ ո՞վ է ասում, որ թաքցվել է։ Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և՛ դատախազության, և՛ նախաքննության մարմինների վերահսկողությունն այդ գործընթացի նկատմամբ։ Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որոնք ուղղակի զինծառայող են, տանը մահացել են։ Անգամ եթե դա բնական մահ է, էլի հայտարարում ենք», – ասաց Դավիթ Տոնոյանը։

aysor.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն