Բաքվում հերթական հանդիպումն են ունեցել ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները |azatutyun.am|

azatutyun.am: Նախօրեին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը և Իրանի արտգործնախարարի տեղակալ Սեյիդ Մոհամմադ Կազեմ Սաջադպուրը։

«Մենք վերահաստատել ենք բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջև և ընդգծել ակադեմիական, հետազոտական համագործակցությունը», – Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

Երկու հարևան երկրների միջև վերջին շաբաթներին ստեղծված լարվածության ֆոնին սրանք իրանա-ադրբեջանական հերթական բանակցությունն է։ Անցած օրերին Բաքվում Իրանի դեսպանն է արդեն երկու անգամ հանդիպում ունեցել Հաջիևի հետ, կողմերը, սակայն, խնդրահարույց թեմայի շուրջ քննարկումների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով