2021-09-27-35bd4e7b-d878-4403-a2f5-679633f9e2bc.jpg

ՀՀ բնակչությունը 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բնակչությունը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց հերոս հայորդիների հիշատակին, ովքեր զոհվել են Արցախյան 44-օրյա պատերազմում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով գտնվում էր Զինվորի տանը և հայրենիքի պաշտպանների հետ հարգանքի տուրք մատուցեց։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 07։10-ին։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրեցին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն