Վերին Շորժայի հատվածում իրենց զբաղեցրած դիրքում ադրբեջանցիները դրոշ են տեղադրել |news.am|

news.am: Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25–ին, Վերին Շորժայի հատվածում, ադրբեջանցիներն իրենց դիրքում տեղադրել են Ադրբեջանի դրոշը։ Այս մասին ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիներն տեղադրում իրենց դրոշը։

Ավելի վաղ համացանցում լուրեր էին պտտվել, թե հայկական կողմը դիրքեր է զիջել այս ուղղությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով