2021-09-27-a4feec2b-b3e4-45ea-8b6c-1298df9e15e4.jpg

Ալիևը դրական է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում:

«Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահ ուժերի գործունեությունը կարելի է դրական գնահատել: Իհարկե, կան պահեր, որոնք մեզ ձեռք չեն տալիս, որոնց շուրջ մենք հարցեր ունենք: Առաջին հերթին, դա կապված է օտարերկրյա քաղաքացիների՝ մեր հողեր անօրինական այցերի հետ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն