Ղարիբաշվիլին և Ալիևը քննարկել են «տարածաշրջանային փոխակերպման կարևորությունը» |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է «տարածաշրջանային փոխակերպման կարևորությունը», այս մասին Թվիթերում գրել է Բաքվում գտնվող Վրաստանի կառավարության ղեկավարը։

«Մենք շոշափել ենք երկկողմ նշանակության, ռազմավարական գործընկերության թեմաները և դիտարկել նոր հնարավորություններ մեր համագործակցության հետագա զարգացման համար», – նշել է Ղարիբաշվիլին՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը իր գոհունակությունն է հայտնել վրաց-ադրբեջանական համագործակցության՝ մասնավորապես երկկողմ առևտրաշրջանառության աճի կապակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով