Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամները սեպտեմբերի 30-ին հանդիպել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ:
Կոմիտեի նախագահը պատգամավորներին ծանոթացրել է կոմիտեի կանոնադրությանը, կառուցվածքին, որոշումներին:
Qննարկվել են բնակարանների տրամադրման և բնակֆոնդի համալրման գործընթացին առնչվող հարցեր:
Արմեն Մանգասարյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների բարձրացրած հարցերին: