Կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը |hetq.am|

hetq.am: Լուսանկարում՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, © «Հետք»

Կառավարության՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացվել հաստատել 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը և 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

«2022 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրերի նախագծեր:

Ցանկում ներառված են հետևյալ գիտական կազմակերպությունների ներկայացրած պետական նպատակային ծրագրերի նախագծերը՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ, ԳԱԱ «Մ. Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ», ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ», ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն», ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն», ԳԱԱ «Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ», ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» և ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ»: 

Գիտական-գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ իրականացնելու ընդհանուր գումարը կազմում է շուրջ 136 մլն»,- նշված է ԿԳՄՍ հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև