2021-10-01-532edc97-da5c-4a0f-a657-2374950659ad.jpg

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը

Երեկ՝ սեպտեմբերի 30֊ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը։ Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը։
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ և այլ կուսակցականներ։
ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ելույթ ունենալով, խոսեց Գյումրու ավագանու ընտրությունների կարևորության և զարգացման հնարավորությունների մասին։
Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց նախընտրական ծրագիրը։ Այն ներառում է իրատեսական դրույթներ՝ քաղաքում առկա բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ։ Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ արվելու է ամենը, որպեսզի ոլորտային խնդիրներին ճշգրիտ և իրատեսական լուծումներ տրվեն և դրանք խելամիտ ժամկետներում կյանքի կոչվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն