Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են վրացի իրավապահները, ուրբաթ երեկոյան հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ», – ասել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր հոկտեմբերի 2-ին և 3-ին Թբիլիսի կատարելիք այցի մասին: Նա համակիրներին հորդորել էր հավաքվել և մեծ խմբերով քայլել դեպի քաղաք, որպեսզի իրեն չկարողանան ձերբակալել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով