Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով շարունակվում են իրանական բանակի զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի հյուսիս-արևմուտյան, Ադրբեջանին սահմանակից շրջաններում շարունակվում են երկրի Զինված ուժերի լայնածավալ զորավարժությունները։

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիյումարս Հեյդարիի խոսքով՝ «Խեյբարի ազատագրողները» կոչվող զորավարժություններին մասնակցում են զրահատանկային և հրետանային ստորաբաժանումներ, անօդաչու թռչող սարքեր և ռադիոլոկացիոն սարքավորումներ։

«Զորախաղերը ընթանում են ուղղաթիռների կրակային աջակցությամբ։ Դրանք անց են կացվում երկրի այդ շրջանում զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով», – նշել է իրանցի գեներալը։

Զորավարժությունների անցկացմանն այսօր անդրադարձել է նաև Իրանի Պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին. «Կասկած չկա, որ իրանցի ժողովրդի թշնամիները անխոհեմ գործողությունների դեպքում ջախջախիչ հարված կհասցնեն՝ ծանր գին վճարելով դրանց համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն