armenpress.am: Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն, հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլերը տեղի կունենան երկրի 20 քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, որտեղ ոչ մի թեկնածու չի կարողացել հավաքել ձայների 50 տոկոսից ավելին:
Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրորդ փուլերն անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո չորրորդ շաբաթ օրը և նշանակվում են ԿԸՀ-ի կողմից ՝ առաջին փուլի արդյունքների ամփոփման հետ միասին:
Երկրորդ փուլին մասնակցում են երկու թեկնածուներ, որոնք առաջին փուլում ավելի շատ ձայներ կհավաքեն, քան մյուսները:
Ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքի» թեկնածուները կշահեն 64 մունիցիպալ կազմավորումներից 44-ում:
Առավել մանրամասն՝ armenpress.am-ում