Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Լիտվայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվա: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի, նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ: 

Այսօր տեղի կունենա նաեւ վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշված է Կառավարության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել ամերիկյան արտադրության «Մոդեռնա» պատվաստանյութի 50.000 դեղաչափ փոխանցել Հայաստանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև