Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք․ ԱՆ

Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 265 317 դեպք, որոնցից 244 842-ն` առողջացած, 5397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 860 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 755 063 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7533 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք: Ունենք 832 առողջացած, 25 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1218 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով