tert.am: Վրաստանի Կախեթի շրջանում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը: Այդ մասին փոխանցում է Minval.az-ը։
Կողմերը դրական են գնահատել երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով դրանց խորացման կարևորությունը: Հանդիպման ավարտին պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր է ստորագրվել: