ՏԻՄ ընտրությունները կլինեն 3 օր․ արդյունքում կունենանք 79 համայնք․ Գնել Սանոսյան |tert.am|

tert.am: Տիմ ընտրություններ կլինեն երեք օր՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և նշեց, որ այդ որոշումը կայացվել է՝ կապված ժամկետների պահպանման հետ։

«Արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք՝ ներառյալ Երևանը, Գյումրին և հինգ համայնք, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված և միավորման գործընթացի մեջ չեն ընդգրկվել։ Մնացած 72 համայնքը ինչ-որ կերպ միավորվել, խոշորացվել են»,–հայտնեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ լինելու են այն քաղաքներում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է չորս հազարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով