Ահաբեկչություն Աֆղանստանի մզկիթներից մեկում․ շուրջ 100 զոհ կա |factor.am|

factor.am: Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ նահանգի շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Այս մասին հայտնում է Life-ը՝ վկայակոչելով Aamaj News-ը: Ահաբեկչությունն իրականացվել է այն ժամանակ, երբ մարդիկ հավաքվել էին աղոթքի: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Քաբուլի Իդգահ մզկիթի դիմաց էր պայթյուն գրանցվել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով