Հաստատվել է կորոնավիրուսի 1331 նոր դեպք․ մահացել է 30 մարդ․ ԱՆ

Հոկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 271 205 դեպք, որոնցից 247 553-ն` առողջացած, 5529-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 797 516 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 8428 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1331 նոր դեպք (մեկ օրում արված թեստերի 15․6%-ը – խմբ․):

Ունենք 894 առողջացած, 30 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1227 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով