Իսրայելի հյուսիսային սահմանին իրանցիների արկածներին պետք է վերջ տրվի. Իսրայելի վարչապետ |tert.am|

tert.am: Իսրայելը կշարունակի գործողություններ ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական ներկայությունը նվազեցնելու համար: Այս հայտարարությունն արվել է երկուշաբթի հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթի՝ Գոլանի բարձունքներ կատարած այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում և Իրանի հետ նրա կապերին: Մենք կշարունակենք գործել ամենուր և ամեն օր, անհրաժեշտության դեպքում, մեր նախաձեռնությամբ Սիրիայում իրանական ներկայությունը սահմանափակելու համար: Նրանք (իրանցիները) անելիք չունեն այնտեղ, մեր (Իսրայելի) հյուսիսային սահմանին նրանց արկածներին պետք է վերջ տրվի», – ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով