Հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ՀՀ ՊՆ N զորամասում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:

Զորավարժությունն անցկացվել է երեք փուլով. զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, այնուհետև պայմանականորեն իրականացվել է հարձակողական մարտի նախապատրաստում և վարում:

«Զորավարժությունների նպատակն էր ստուգել պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, ամրապնդել ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական ունակությունները, ուսուցանել և կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կարգը՝ ըստ մարտական հաշվարկների», – ասված է հաղորդագրությունում:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով