|tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են երկու ադրբեջանական ավտոշարասյան անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:  

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ուղեկցել է շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող 40 բեռնատարից կազմված երկու շարասյուն՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ երթուղիներով շարժվելիս:

«Ադրբեջանական կողմից 10 միավոր տեխնիկայից կազմված շարասյան ուղեկցման աշխատանքներ ենք իրականացնում Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով, ինչպես նաև հակառակ ուղղությամբ՝ 30 միավորի: Շարասյուների երթևեկության ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վասիլի Կրապիվան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն