ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին դիտարկել է Նոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 12-ին շարունակել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը Երևանի Նոր Նորք վարչական շրջանով երթևեկող հանրային տրանսպորտում։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ առավոտյան և կեսօրից հետո Նոր Նորքում, մասնավորապես Գայի պողոտային հարակից կանգառի կետերում դիտարկել են ուղևորափոխադրում կատարող 142 տրանսպորտային միջոց։ 

Դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է 17 խախտում։ Մի քանի վարորդներ ու ուղևորներ դիմակ չեն կրել, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել են ախտահանիչ հեղուկները։ Վարչական իրավախախտում կատարած ուղևորափոխադրում կատարող ընկերությունների և ուղևորների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Մեկ տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով։ 

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի վաղը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն