2021-10-14-1622e271-1d2f-4d48-8b8b-dc87c33b3c7f.png

Բեյրութում հավաքված ցուցարարների դեմ կրակոցներ են արձակվել. բանակը զրահատեխնիկա է մոտեցնում դեպքի վայրին |tert.am|

tert.am: Փոխհրաձգություն է տեղի ունեցել Բեյրութի Թայունի թաղամասում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս ութը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան շիա կուսկացությունների կողմնակիցները ցույց են իրականացրել՝ պահանջելով հեռացնել 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին գործի քննությամբ զբաղվող գլխավոր դատավորին: Կրակոցներն ուղղված են եղել ցուցարարների դեմ:

Հաղորդվում է նաև, որ Լիբանանի բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներով համալրված մի քանի զրահափոխադրիչներ է ուղարկել հրաձգության վայր: Բանակայինները հերթապահում են փողոցներում՝ փորձելով գտնել կրակոցների հեղինակներին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն