Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա կալանքը վերացնելու միջնորդությունը, լրագրողներին հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար մեղադրվող նախկին պաշտոնյան կալանավորվել էր անցած ամսվա վերջին:

Տոնոյանն անցնում է բանակի համար գնված անպիտան հրթիռների քրեական գործով, նույն գործող մեղադրյալ է բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո»): Նրանք մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Դավիթ Գալստյանը ևս կալանավորվել է: Նա և նախկին նախարարը չեն ընդունում մեղադրանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով