2021-10-16-3ebfd596-9cae-4152-baee-555d86a752a8.jpg

Հովտամեջում ևս 15 տուն ապահովվել է կանոնավոր ջրամատակարարմամբ

Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի Բաղրամյան փողոցի ևս 15 տնատիրություն արդեն կանոնավոր ջուր ունի։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Փոխվել է քայքայված ու վթարված ջրագիծը: 270 գծամետր պոլիէթիլենե ջրագծից միացումներ են տրվել տներին, ջրաչափերը դուրս են բերվել՝ տեղադրվելով սահմանազատման կետում մոնտաժված դիտահորերում:

Կատարված աշխատանքների արդյունքում բարձրացել է ջրի ճնշումը և բարելավվել ջրամատակարարումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն