Էրդողանը հուսով է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Մերկելի կուրսը

Թուրքիան հուսով է, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքական կուրսը: Այս մասին Ստամբուլում Գերմանիայի կառավարության՝ պաշտոնին հրաժեշտ տվող ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Հուսով ենք, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Թուրքիայի հետ համագործակցության Անգելա Մերկելի հաջող կուրսը», – ասել է Էրդողանը՝ մտավախություն հայտնելով, որ կոալիցիոն կառավարությունը կարող է ձգձգել Անկարայի և Բեռլինի միջև համագործակցությունը։

«Կարող եմ անձամբ իմ անունից ասել, որ մենք ձգտել ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, եթե նույնիսկ եղել են և կան տարաձայնություններ։ Ինչ-որ բան պահանջում է ավելի երկար ժամանակ, և երբեմն [կառավարման] 16 տարին բավարար չէ, սակայն որոշ բաներ արվեցին»,- հայտարարել է 2005 թվականից Գերմանիան առաջնորդող Անգելա Մերկելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով