Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել զգույշ լինել և չհայտնվել երրորդ երկրների ծուղակում |tert.am|

tert.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ:

Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» գործակալությունը, Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ հարաբերություններն Իրանի և Ադրբեջանի միջև բնականոն ընթացք են ունեցել, սակայն հավելել է, որ «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն