tert.am: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում հոկտեմբերի 19-ին հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսվել՝ ցամաքային զորքերի վերապատրաստման ծրագրի շրջանակում:
Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունները տեղանքում անցկացվում են կապի միջոցների, քարտեզների և մանրակերտների լայն կիրառմամբ: