Քննարկվել է ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ պետությունների համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 19-ի նիստում քննարկել է ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև, այն արդեն վավերացրել են Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Համաձայնագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում կողմերի իրավապահ մարմինների համագործակցության համար իրավական հիմքեր ստեղծել:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն առաջարկել է գործընկերներին կողմ արտահայտվել:

Օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով