Առողջապահության փոխնախարը Կոտայքում մասնակցել է առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ, որտեղ մասնակցել է առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցությունը:

Ոլորտի պատասխանատուները քննարկել են COVID-19 համավարակով պայմանավորված պատվաստումային գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու լուծման ուղիները:

Արտակ Ջումայանն ընդգծել է, որ համավարակի կանխարգելման, ինչպես նաև տարածման տեմպը կոտրելու գլխավոր ճանապարհը պատվաստումներն են, և հորդորել է մարզերի բնակիչների հետ անհատական զրույցներ վարել, իրազեկման ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնել, որպեսզի վերջիններս սոցիալական բարձր պատասխանատվություն դրսևորեն:

Փոխնախարարն ընդգծել է նաև բուժաշխատողների դերը պատվաստումների վերաբերյալ միֆերի և հակաքարոզչության դեմ պայքարի հարցում:

Արտակ Ջումայանի այցը Կոտայքի մարզ շարունակվել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններում։

Փոխնախարարը շրջել է բուժհաստատությունների տարածքում, ծանոթացել COVID-19-ի պայմաններում աշխատանքների ընթացքին և պատվաստումային գործընթացի կազմակերպմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով