2021-10-21-ab592e56-f7e0-46a8-9f99-b6185857ff67.jpg

Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի աշխարհի տասնակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ի հիմնադիր Ռոջեր Գրեյսիին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

 

Ռոջեր Գրեյսին Հանրապետության նախագահին է ներկայացրել իր տպավորությունները մեր երկրից՝ նշելով, որ ցանկանում է իր համար բացահայտել Հայաստանը: 

«Այցի ընթացքում կազմակերպելու եմ նաև ջիու-ջիթսուի վերաբերյալ սեմինար: Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը ու վստահ եմ, որ նորից կայցելեմ»,- ասել է Ռոջեր Գրեյսին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն