ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը։
Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ: «Քաղաքացիական պայմանագիր» 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:
Գորիսի ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 13 մանդատ ունի «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 մանդատ, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 1։
Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 6 մանդատ ունի «Հանրապետություն» կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 2, «Ապրելու երկիրը»՝ 2։
Տաթեւում՝ 3 քաղաքական ուժ։ 7 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը», «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 6, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2։
Տեղի համայնքի ավագանիում ներկայացված կլինի 2 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 10 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5։
Դիլիջանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 13 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 5, «Քաղաքացու որոշում» ՍԴՀԿ-ն՝ 2, «Հանրապետությունը»՝ 1 մանդատ։
Մարզ | Համայնք | կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը | Մանդատ |
Շիրակ | Գյումրի | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 2 |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 11 | ||
«ԶԱՐԹՈՆՔ»ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 4 | ||
«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 14 | ||
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 2 | ||
Սյունիք | Գորիս | «ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ» ԴԱՇԻՆՔ | 13 |
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 1 | ||
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 7 | ||
Սյունիք | Մեղրի | ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 2 |
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 2 | ||
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 6 | ||
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 5 | ||
Սյունիք | Տաթև | «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 2 |
«ՇԱՆԹ ԴԱՇԻՆՔ» ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 6 | ||
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 7 | ||
Սյունիք | Տեղ | «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 5 |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 10 | ||
Տավուշ | Դիլիջան | «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 5 |
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 1 | ||
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 13 | ||
«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 2 |