2021-10-26-6749dd40-cec4-4ce9-bbb1-78eb5db36b3d.jpg

Բայդենը G20-ի գագաթնաժողովին քննարկելու է Իրանի միջուկային ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հռոմում մտադիր է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում քննարկել Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ է, որ մենք ուշադիր հետևում ենք Իրանի միջուկային ծրագրի իրականացման ընթացքին: Մենք անհանգստացած ենք նրանց քայլերից: Մեր առաջնահերթությունն է վերադառնալ բանակցությունների սեղանին և այն գործարքին, որը սահմանափակում է իրանական միջուկային ծրագիրը»,- Սպիտակ տանը հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն